Քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքը տեղի է ւոնցել Շենգավիթ վարչական տարածքում: