Արտակարգ դեպք. 13 տարեկան երեխան ցած է ընկել բարձրահարկ շենքի պատշգամբից

13-ամյա երեխան բարձրահարկ շենքից ցած է ընկել։

Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ

Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել

(մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:

«Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝

«Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS