Արտառոց դեպք ՀՀ գյուղերից մեկում. Ամուսինը ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել է այլ գերեզման, կնոջն ասելով. «մորդ գերեզմանը գտա, պրծա՞ քեզանից»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք:

Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն: Գագոն ոստիկաններին հայտնել է, որ կինը մեկ տարուց ավելի է, իր «կյանքը կերել է», թե չես գտնում իմ մոր գերեզմանը:

«Ես էլ ստիպված եկել եմ էդ գյուղ, իմացել եմ, որ էդ գերեզմանը շուտվանից մարդ չի այցելում, քանդել ու հանգուցյալներից մեկի աճյունը տեղափոխել եմ Կարմիր բլուր՝ կնոջս ասելով, թե մորդ ոսկորները բերել եմ»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS