Արտառոց դեպք. 38 տարեկան տղամարդը ամուսնության նպատակով առևանգել է անչափահաս աղջկա…

Արարատի մարզի 38-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առեւանգել է իր մորեղբոր կնոջ համակուրսեցուն՝ անչափահաս, 17-ամյա աղջկա, ում հետ ցանկացել է ամուսնանալ, ինչի համար օրերս դատապարտվել է 4 տարի ազատազրկման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մինչեւ առեւանգելը տղամարդը փորձել է անձնական հարաբերություններ հաստատել անչափահասի հետ, բայց մերժում է ստացել, ապա գնացել է նրա ծնողների տուն՝ նրա հետ շփվելու համար համաձայնություն ստանալու ու կրկին մերժվել։

Ի վերջո, որոշել է նրան առեւանգել։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ-ի հունվարի 11-ին։

38-ամյա տղամարդը, աղջկա հետ դուրս գալով իր մորեղբոր տանից եւ նստելով նախապես կանչած տաքսին՝ վերջինիս վարորդին խնդրել է մեքենան վարել Մարտունի քաղաք՝ աղջկան չհայտնելով իր մտադրության մասին: Ճանապարհի կեսից աղջիկը հասկացել է, որ խաբեության եղանակով իրեն տեղափոխում են այլ վայր, եւ մեքենայի վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, ինչը վարորդը չի արել՝ տեղյակ չլինելով աղջկա անչափահաս լինելու հանգամանքի մասին։

Տղամարդը իրեն ծանոթ տաքսու վարորդի հետ աղջկան տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում գտնվող իր ծանոթի տուն, որտեղ էլ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում 38-ամյա տղամարդը փորձել է համոզել աղջկան ամուսնանալ իր հետ և համատեղ բնակվել, սակայն չկարողանալով համոզել նրան՝ ճանապարհել է նրա ազգականի տուն։

Նշված արարքը կատարելու համար 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ անչափահասի առեւանգումը։ Նշենք, որ նա նախկինում դատապարտված է եղել։
Ինչ վերաբերում է մեքենայի վարորդին, նրան մեղադրանք է առաջադրվել 38-131-րդ հոդվածով, այն է՝ առեւանգման փորձը։

Հունիսի 24-ինԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող,

պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները , գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու հիմքեր չկան, ամբաստանյալը ռեալ պետք է կրի ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ միայն այդ միջոցով է հնարավոր ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է ` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

Դատարանը վճռել է 38-ամյա տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 4 տարի ժամկետով:

Դատարանը միաժամանակ վճռել է մեքենայի վարորդին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 տարի ժամկետով:

Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը Վիգեն Սողանեմազյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS