Բանակում ծառայող տղան կարծում էր, թե ընկերուհին վաղուց մոռացել է իրեն. Սակայն իրականությունն ուղղակի սարսափելի էր…

17 տարեկան աղջիկ, 18 տարեկան տղա: Սիրո մի պատմություն, որը սկսվեց այսպես.

Հերթական անգամ տղան այցելեց աղջկան, վերջինս տանը չէր, մտավ աղջկա սենյակ ու դուրս եկավ. դա տևեց ընդամենը մի ակնթարթ: Տուն եկավ աղջիկը. տղային տեսնելով անակնկալի եկավ’ չէր սպասում: Մտավ իր սենյակ ու հանկարծ տեսավ իր սեղանի վրա մի բացիկ ու մի կարմիր վարդ: Վերցրեց բացիկը ու կարդաց մտքում.

,,Կյանքս կներես, որ այսպես եմ ասում, քաջություն չունեցա նայեմ աչքերիդ մեջ ու ասեմ’ ես քեզ սիրում եմ”:

Աչքերը թրջվեցին: Մինչ նա դուրս եկավ սենյակից , տղան արդեն գնացել էր:
Անցավ վեց ամիս, եկավ գարուն, սկսվեց զորահավաքը: Տղային առաջին իսկ հավաքով պետք է տանեին: Բանակ գնալու նախորդ օրը տղան հանդիպեց աղջկան: Հանդիպումն շատ խորհրդավոր էր, ոչ մեկ չեր խոսում’ լռությունը խոսում էր նրանց փոխարեն: Վերջում միայն լսվեց մի ձայն’

,,Ես գնում եմ, բայց ետ եմ գալու”: Առաջին անգամ տղան համբույր դրոշմեց աղջկա շուրթերին ու հեռացավ:
Անցավ մեկ տարի: Սիրահարները շփվում էին իրար հետ նամակով: Բայց եկավ մի շրջան, եր աղջիկը այլևս չէր պատասխանում նամակներին:

Ինչ էր դա? Միթե աղջիկը մոռացել էր իր զինվորին’ սպանելով նրան, թե…? եվ մի օր տղային ասացին, որ մարդ է եկել իր մոտ: Անմիջապես դուրս վազեց, վազում էր խելագարի պես, կարծում էր, թե ընկերուհին է եկել…

Դուրս եկավ դուրս և տեսնելով այցելուին’ հիասթափություն ապրեց’ընկերն էր, բայց նա հիասթափություն ապրեց ոչ թե նրա համար, որ ընկերն էր եկել, այլ նրա համար, որ ընկերուհին չկար:

Ընկերոջ ձեռքին մի թուղթ կար’ տղային էր ուղղված: Տղան անընդհատ հարցնում էր ընկերուհուց’ ընկերը լուռ էր և այդպես մոտ տաս րոպե: Վերջապես ընկերը մի խոսք արտաբերեց’

,,ԸՆԿԵՐՈՒՀԻԴ ՉԿԱ, ՆԱ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՐԱՏԻՑ”: Տղան անզգայացավ և խենթի պես նայում էր ընկերոջ ձեռքի թղթին, վերցրեց այն, և այնտեղ տեսավ ընդամենը չորս բառ’,,ԵՍ ՍԻՐԵԼ ԵՄ ՔԵԶ”… Աշխարհը դադարեց գոյություն ունենալուց, տղան մտածում էր’ ,,սրտի արատ, սրտի արատ, ախր ինչ արատ, ախր նա դեռ պիտի սիրեր այդ սրտով…” բառերը վերջացան, ոչինչ չկար ասելու:
Բնական է, նա պիտի տուն գնար, գնաց առաջինը աղջկա տուն, տեսավ նկարը և սառեց: Մտավ աղջկա սենյակ, տեսավ սեղանի վրա մի բացիկ և մի մատանի, վերցրեց բացիկը ու սկսեց կարդալ մտքում.

,,Կյանքս կներես, որ այսպես եմ ասում, քաջություն չունեցա նայեմ աչքերիդ մեջ ու նոր ասեմ’ ես հիվանդ եմ…” տղայի սիրտը կտոր կտոր եղավ, արյուն չկար դուրս հորդելու: Մատանին դրեց մատին ու վերադարձավ զորամաս:

Ընկերները շնորհավորեցին նրան’ կարծելով թե նշանվել է, իսկ նա պատասխանում էր.
-Այո նշանվել եմ, մեռած ընկերուհիս է նվիրել:

Անցան ամիսներ: Զորացրվելու օրը նա գնաց աղջկա գերեզման: Աղջկա ծննդյան օրն էր՝ գնել էր քսան վարդ՝ 19-ը կարմիր և մեկը սպիտակ:

19-ը աղջկա տարիքն էր, իսկ մեկը տղայի ամբողջ կյանքը: Երդվեց, որ կյանքում չի ամուսնանա, թեպետ ինչպես պետք է ամուսնանա 20 ամյա ինքնասպան եղած տղան

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS