Բանանն ամենաօգտակար ու համեղ մրգերից մեկն է, որը պարունակում է բազմաթիվ կարևոր հանքանյութեր ու վիտամիններ, սակայն քչերը գիտեն, որ ոչ պակաս օգտակար ու զարմանալի հատկություններով է օժտված նաև բանանի կեղևը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 պատճառ բանանի կեղևը դեն չնետելու համար:
1. Բանանի կեղևը կօգնի ազատվել վիրուսային գորտնուկներից
Հարկավոր է բանանի կեղևը նրքին կողմով դնել գորտնուկի վրա, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր, մինչև գորտնուկը չորանա:
2. Ազատում է մաշկային բորբոքումներից ու գրգռվածություններից
Բանանի կեղևը նաև շատ արդյունավետ է միջատների խայթածի, քերծվածքների, կապտուկների, բորբոքումների և գրգռվածությունների դեպքում: Հարկավոր է պարզապես շփել ախտահարված մաշկը բանանի կեղևով:
3. Բուժում է ակնեն ու բշտիկները
Ակնեի դեպքում անհրաժեշտ է մաշկի ախտահարված հատվածներին ներքին կողմով բանանի կեղև դնել և թողնել այնքան ժամանակ, մինչև բանանի կեղևը դառնա շագանակագույն:
4. Օգնում է բուժել թութքը
Բանանի կեղևը հարկավոր է ներքին կողմով դնել հիվանդ հատվածին և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան, մինչև ախտանշաններն ամբողջությամբ անհետանան:
5. Հարթեցնում է կնճիռները
Բանանի կեղևը ներքին կողմով դնել դեմքի և աչքերի հատվածի մաշկին և թողնել 20-30 րոպե: Բանանի կեղևը սնում ու ձգում է մաշկ, դարձնում է այն ավելի նուրբ ու փափուկ: Բացի այդ, այն հարթեցնում է մանր կնճիռները, իսկ ավելի խոշորները դարձնում համեմատաբար քիչ նկատելի: