Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո:
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն: