Բարի գիշեր. Տիրոջ օրհնությամբ խաղաղ և անփորձանք քուն ամենքիս

Տեր Աստված
Սովորեցրու ինձ սիրել քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.

Սովորեցրու դատել ինձ այնպես,ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.

Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:

Տեր Աստված

Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:

Տեր Աստված

Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,

Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS