Բացահայտվել է Փարաքարի հանրակացարանի ծեծկռտուքի մասին մանրամասնել. Պարզվում է հնդիկ բնակիչներից մեկը կտրել է մյուսի ականջը…

Երեկ Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա մի տղամարդ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ակնհայտորեն ծեծի ենթարկված է եղել, քանի որ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հայտնաբերվել։
Հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ վնասվածք ունեցող Հնդկաստանի ևս մեկ քաղաքացու են հայտնաբերել.

24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։

Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համաերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։

Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS