«ԱրմՆյուզի» նկարահանող խումբն այսօր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում է եղել, երբ հրետակոծված եկեղեցուց քաղաքացիները դուրս են բերել վիրավոր լրագրողներին։Նկարահանող խումբը ցուցադրում և պատմում է, թե ինչ վիճակ է Շուշիի Ղազանչենցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում թշնամու ռմբակոծությունից հետո: Տեղացի-ների հետ միասին նկարահանող խմբի անդամներն օգնում են՝ նրանց մոտեցնել ավտոմեքենային, ինչի հետք նրանց տեղափոխում են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանը այսօր ավելի վաղ ֆեյսբուք-յան իր էջում տեղեկացրել էր, որ մի կերպ են խուսափել ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ ըն-կելուց։Նա նշել է, որ երբ ադրբեջանական զինուժը ցերեկը հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, նկարահանող խումբը որոշեց մեկնել Շուշի, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգնել, քանի որ երկն-քում 2-3 հարվածային ԱԹՍ էր պտտվում, իսկ ավելի ուշ լսվեց ԱԹՍ–ի հարվածի ձայնը։
«Հասցրինք մտնել մոտակա նկուղ։ Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի … եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր: Եթե չլինեին դրոններն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու…. Աստված պահեց:Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի… 3-ն էլ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց»,– գրել էր նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
