Քարվաճառի բնակիչներն իրենց տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն։

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանը Դադիվանքի մոտ (Քարվաճառ) տեսանկա-րահանել է, թե ինչպես են մարդիկ այրում իրենց տները։
«Մարդիկ հեծկլտալով, իրենց ձեռքերով վառում են տարիներով սարքած տներն ու սպասում, որ վառվեն մինչև վերջ… Մեծից փոքր` բոլորն ուղղակի ոռնում են…»,– գրել է լրագրողը։
