Բաքվի խորհրդարանը, ի դեմս նախագահ Օքթայ Ասադովի, հայտարարություն է տարածել ըստ որի…

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ժամանակ կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի.

գրում է Rusarminfo-ն:

«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները շուտով կգտնեն իրենց լուծումը` հիմնված միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին հարգելով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»,

— ասել է Ասադովը:

Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանը «վերջին 30 տարիների ընթացքում տուժել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունից»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS