Բա չասեմ, սուս տեղներդ նստեք, գոնե մենք Ձեր նման բազմակողմանի զարգացած չենք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ ամբիոնից, օրինակ, 2008թ. մարտի 1-ին ելույթ են ունեցել ու խոսքով ևցքվեարկությամբ 10 մարդու սպանություն հիմնավորվել ու հիմքեր ստեղծել։

Տրանսգենդերի ելույթից, ինչպիսին էլ լինի իմ/մեր վերաբերմունքը, որքան ինձ է հայտնի, դեռ մարդ չի մեռել կամ սպանվել։

Սա գրեցի հատկապես Էդիկ Շարմազանովի հայտարարությունը կամ ՀՀԿ-ին սատարածների/սատարողների մեկնաբանությունները կարդալիս։

Բաց չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ։ Իսկ ինձանից էլ տրանսգենդերների մասին կարծիք մի հարցրեք, որոշ հարգելի ընկերներ։

Ես ձեզ նման ինձ բոլոր ոլորտների գիտակ չեմ համարում, որ իմանամ՝ նրանք բուժվող են, դա ձեռքբերովի է, թե ինչ է։ Նույն տրամաբանությամբ չեմ կարող խոր մասնագիտական կարծիք հայտնել դելֆինների մասին։ Մենք ձեր նման բազմակողմանի զարգացած չենք:

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS