Լոռու մարզի գյուղերից մեկում ( աղբյուրի խնդրանքով անունը չենք նշում) օրերս հետաքրքիր դեպք է կատարվել։
Գյուղապետը հավաբնից ձայներ է լսում, ինչպես նաև շունն է անհանգիստ հաչում։ Մոտենալով հասկանում է, որ աղվես մտած կլինի։ Նա դուրս է գալիս, ձայն տալիս կնոջը, որ քար բերի։ Մինչ կինը աղվեսին վնասելու բան է գտնում, ամուսիններով մտնում են հավաբուն, տեսնում են աղվեսը սատկել է։
Մի սավանատիպ կտոր են վերցնում, աղվեսին տեղավորում վրան ու ահագին քայլում, որ ամենամոտ ձորակից նրա սատկած մարմինը գցեն ։ Մոտենում են ձորակին, ուզում են գցել, աղվեսը վեր է կենում ու վազում։
Զավեշտալին այն է, որ ամուսիններով խոստանում են աղվեսի սուտմեռուկի մասին ոչ մեկի չպատմել։ Այնինչ պատմությունը հասավ Երևան։