Բերում թողնում ու գնում են․․․Ախր տղաս ու հարսս չեն հասկանում, եթե գումար չտան, չենք կարող երեխաներին պահել։Ես ու կինս ապրում -ենք գյուղում։Այստեղ հողա մաս ունենք,ինքներս ենք մշակում, ցանում ու հա վաքում բերքը։ Տարիքի հետ գործը դժվարա-նում է, սակայն մեզ դուր է գալիս։Միայն մի խնդիր կա։ Որդիս ու հարսս հաճախ են բերում իրենց երկու երեխաներին ու թողնում մի քանի օր։
Անցյալ տարի գրեթե ամբողջ ամառ մեր տանն էին մնացել։ Որդուս մի քանի անգամ խնդրել եմ օգնել ֆինանսապես, բայց նա ասում է, որ առանց այն էլ վատ պայմաններում են ապրում։Մենք շատ ենք սիրում մեր թոռներին, հասկանում ենք, որ մեր երեխաները երի-տասարդ են, պետք է աջակցել նրանց։ Երբեմն որդուս հարցնում եմ, թե ինչպես են գործերը, իսկ պատասխանը միշտ նույնն է․
-Վարկեր, հիփոթեք ունեմ․․․ ինչպե՞ս պիտի լինեմ։
Մեր թոռների հանդեպ լցված ենք ջերմությամբ։ Փորձում ենք տալ այն ամենը, ինչ ունենք՝ սեր, հոգատարություն, դաստիրակություն։ Ուղղակի մի խնդիր կա․երկու երեխաներին երկար ժամանակ պահելու համար գումար է պետք,ինչի պակասը մեզ մոտ շատ է զգաց-վում։Վերջերս զանգել էր որդիս ու ասաց, որ ուզում է բերել երեխաներին ու օգոստոսին թողնել մեզ մոտ։
Չնայած, որ մեր հողամասում ահագին բանջարեղեն ու միրգ է աճում, միևնույնն է, երեխաները միս են սիրում, քաղցրավենիք, պաղ-պաղակ։ Ինչպե՞ս նրանց մերժենք։Խոսակցությունը եղել է 1 շաբաթ առաջ։ Դրանից հետո ոչ հարսս է զանգել, ոչ տղաս։Ինչպես հաս-կանում եմ, երեխաներին չեն բերելու։
Տխրել ենք իհարկե, հատկապես, որ կարոտել էինք մեր թոռնիկներին։ Նրանց հետ շատ ուրախ է, իսկ մենք ամբողջ օրը ամուսիննե-րով միայնակ ենք։ Բայց դե ինչ արած, այս դեպքում ոչինչ չենք կարող փոխել։