Տղամարդը մեքենայով տուն էր վերադառնում, նա բարկացած էր և հոգնած: Աշխատանքի վայրում շատ դժվար և ծանր օր էր ունեցել, միակ բանը, որ ինքը ցանկանում էր, որքան հնարավոր է շուտ տուն հասնելն էր: Վերջա-պես նա պտտվեց դեպի հարազատ փողոց, երբ հանկարծ փոքր երեխա երևաց, որը կորեց մեքենայի տակ…
Տղամարդը դուրս վազեց…ինքը հենց նոր մի փոքր տղայի գցեց մեքենայի տակ:Գիտակցելով տեղի ունացածի ողջ սարսափը՝ տղամարդը գրկեց երեխային և շտապեց հիվանդանոց:
-Նա ունի՞ ապահովագրություն,-հարցրեց հերթապահ բժիշկը:
-Ես չգիտեմ,-վախեցած պատասխանեց տղամարդը,-ես նույնիսկ չգիտեմ նրա անունը, խնդրում եմ, մի բան արեք, փրկեք նրան, նա ընդամենը երեխա է:
-Մենք կձևակերպենք նրան,-բարկացած ձայնով ասաց բժիշկը,-բայց դուք պիտի նվիրատվություն անեք մեր հիվանդանոցին:
-Ես կվճարեմ, որքան պետք է կվճարեմ:
Տղամարդը վերցրեց բժիշկի տված կտրոնը և վազեց դրամարկղի մոտ: Այնտեղ հայտնաբերեց, որ դրամապա-նակը թողել է մեքենայի մեջ: Վազեց ավտոկայանատեղի և սկսեց փնտրել անհրաժեշտ գումարը:
Գրեթե 40 րոպե անց երեխային ձևակերպեցին, և վերջապես եկավ գլխավոր բժիշկը, որպիսի զննի երեխային: Սակայն տեսնելով տղային՝ ծնկի իջավ նրա առաջ և միայն կարողացավ շշնջալ.
-Որդիս…