Բժիշկները հորդորում են շատ սիսեռ ուտել: Դուք գիտե՞ք նրա օգտակար հատկությունները

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում:

Սիսեռը պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր: Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում : Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները:

Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով: Սիսեռը հանքային նյութերի, օրինակ, մոլիբդենի հիանալի աղբյուր է:

Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է: Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը:

Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիչ մսի(երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում: Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է:

Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայօ աղբյուր է:

Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը: Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/11721

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS