Բժիշկ մասնագետները նշել են, թե որոնք են դաշտանադադարի հիմնական վտանգները. Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

40-55 տարեկանում գրեթե բոլոր կանայք բախվում են դաշտանադադարի խնդրին: Սա շատ կարևոր ու արտասովոր ժամանակաշրջան է, որից հնարավոր չէ խուսափել: Այն բնորոշվում է օրգանիզմում տեղի ունեցող որոշ փոփոխություններով ու տհաճ հետևանքներով, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև վտանգավոր հետևանքներ ունենալ:

Մասնագետները ներկայացրել են դաշտանադադարի հիմնական վտանգները, որոնք ոչ բոլորին են հայտնի: Նրանք առաջին հերթին նշում են այն փաստը, որ դաշտանադադարի ժամանակ արյան մեջ կտրուկ նվազում է էստրոգենի մակարդակը, ինչը կարող է դառնալ սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ:

Բացի այդ, վերարտադրողական համակարգի հորմոնների դեֆիցիտի պատճառով մարդու ոսկորները դադարում են կալցիում կուտակել, ինչի հետևանքով ոսկրային հյուսվածքները թուլանում են ու դառնում ավելի փխրուն: Սա է պատճառը, որ դաշտանադադարից հետո կանանց մոտ հաճախ է օստեոպորոզ զարգանում:

Դաշտանադադարից հետո հեշտոցն ու միզուկը կորցնում են առաձգականությունը, ինչի հետևանքով կանայք հաճախ են բախվում հաճախամիզության խնդրին: Բացի այդ, այս տարիքում սեռական օրգանները դադարում են բնական քսուք արտազատնել, ինչը հանգեցնում է այդ օրգանների չորության:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS