Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նոր պաշտոն ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանագրով՝ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է նախարարի խորհրդական:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահե Տեր-Մինասյանը.
«Այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»։

Վահե Տեր-Մինասյանն արդեն մի քանի տարի «Շանթ» հեռուստաընկերությամբ վարում է «Մի վնասիր» տեղեկատվական-առողջապահական հաղորդումը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS