Ամեն օր մեր ծնկները ենթարկվում են հսկայական ծանրաբեռնվածության: Լիովին բնական է, որ տարիքի հետ ծնկների ջլերն ու հանգույցները պակաս ճկուն են դառնում, ի հայտ է գալիս դիսկոմֆորտ և ցավ՝ քայլելու ժամանակ:
Բացասական գործոնների պատճառով, առաջին հերթին, սխալ սնունդի հետևանքով, հոդերը տուժում են:
Վարսակով ըմպելիքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ծնկների հետ կապված խնդիրներից: Միջոցը լավացնում է ծնկների առողջությունը, հոդերում հանգույցների էլաստիկությունը, ինչը զգալիորեն ազդում է ակտիվության և շարժունակության վրա:
Այս կոկտեյլը չափազանց սննդարար է և ունի հիանալի համային հատկություններ, ինչի շնորհիվ ըմպելիքով կարող եք փոխարինել նախաճաշը կամ ընթրիքը:
Անհրաժեշտ է.
250մլ ջուր
50գ վարսակի փաթիլ
100մլ նարինջի հյութ
1ճ.գ. մանրացրած ընկույզ
1ճ.գ. մեղր
դարչին
Ինչպես պատրաստել.
Ջրից և վարսակի փաթիլներից պատրաստել կաշա: Մինչ այն սառում է, խառնել նարինջի հյութն ու դարչինը, նաև մեղրն ու ընկույզը:
Անուշաբույր խառնուրդն ավելացնել կաշային, հարել բկենդերով:
Կոկտեյլը հարուստ է սննդանյութերով, որոնք նպաստում են հոդացավերի գործունեության կարգավորմանը: Արդեն 2 շաբաթ անց կզգաք փոփոխություններ. ավելի հեշտ կլինի տեղաշարժվելը, կազմվածքի վրա էլ այսպիսի կոկոտեյլը դրական կերպով կազդի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։