Նորկյանքցիներից շատերը հետաքրքրությունից դրդված, մյուսնեը՝ հետևելով ցուցումներին, օդային տագնապ ազդանշանից հետո փորձեցին պատսպարվել: Խուճապը բացառելու համար օդային տագնապի մասին բնակ-չությանը տարբեր հարթակներով տեղեկացրել էին:
Այսօր` հունվարի 21-ին, ժամը 12-ին Նոր Կյանք համայնքում մեկնարկեց հատուկ տակտիկական ուսումնական վարժանք` «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:Նոր Կյանքի բնակիչների համար այս վարժանքը նոր չէ՝ սովոր են, Sputnik Արմենիայի վստահեցնում է համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը:
«Մենք ամեն տարի ուսումնական վարժանք արել ենք, նախորդ տարիներին երկրաշարժի հետ կապված, հիմա էլ` ռազմական իրավիճակի: Սա նորություն չէ»,-նշեց համայնքի ղեկավարը, տեղեկացնելով, որ վարժանքներն արվում են ՀՀ ԱԻ նախարարության ու Կարմիր խաչի հետ համատեղ:
Մոտ 400 ընտանիք ունեցող Նոր Կյանքն այն երջանիկ համայնքներից է, որը արտակարգ դեպքերի համար ունի ոչ միայն անհրաժեշտ ազդարարման սարքավորումներ՝ շչակներ, այլ նաև տարհանման պաստառներ, պատս-պարման տարածքներ: Գյուղի դպրոցն ունի մոտ 200 քառակուսի մետր նկուղային հատված, որը պատրաստի վիճակում է՝ ապահովված է օդափոխության սարքով, ջրով, լույսով: Ինչ վերաբերում է է շչակին՝ դրա ձայնը նույնիսկ հարևան համայնքներում են լսում:Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում նկուղ ունեցող ընտա-նիքները կպատսպարեն նաև չունեցողներին։
Այս առումով իրավիճակը, սակայն, մարզի ոչ բոլոր համայնքներում է բավարար մակարդակի վրա։Շիրակի մար-զի փրկարարական վարչության տվյալներով` մարզում ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 159 շչակ, մինչդեռ առկա են 65ը:Բարվոք չէ նաև քաղաքային համայնքերում բազմաբնակարան շենքերի նկուղների վիճակը։ Նկու-ղային հարկերը «կազմ–պատրաստ» պահելու ուղղությամբ աշխատանքեր տանելու հրահանգ ունեն բոլոր հա-մայնքները, սակայն ոչ բոլորն են այդ հրահանգին հետևում: Միայն Գյումրիում թվով 69 բազմաբնակարան շեն-քերի նկուղներ անմխիթար վիճակում են: