Բշտիկներից վերջնականապես ազատվեք այս միակ և արդյունավետ միջոցի օգնությամբ

Բշտիկների դեմ հիանալի միջոց է ուրցը, որը միջերկրածովյան խոհանոցում օգտագործվում է որպես համեմունք:

Այն համարվում է բուժման արդյունավետ և անվտանգ միջոց՝ ի տարբերություն հակաբակտերիալ քսուքների:

Մասնագետներն ուսումնասիրել են ուրցի, վաղենակի և զմուռսի ազդեցությունը պրոպիոնային բակտերիաների վրա:

Պարզվել է, որ բուսական թուրմերը բակտերիաները ոչնչացնում են 5 րոպեում:

Մասնավորապես ուժեղ է ուրցի ազդեցությունը:

Հետազոտական աշխատանքները գլխավորող բժիշկ Մարգարիտա Գոմես Էսկալադայի խոսքով՝ ուրցի դիմակայությունը բակտերիաների դեմ ավելի ուժեղ է, քան բենզոլային պերօքսիդինը:

Վերջինս մտնում է զանազան քսուքների և մաշկը մաքրող միջոցների բաղադրության մեջ, առաջացնում է մաշկի գրգռվածություն և քոր:

Հետազոտության արդյունքները մասնագետներին հնարավորություն կտան բշտիկների դեմ պայքարել ոչ քիմիական եղանակով:

goodinfo-24.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS