Երբ Քենեդի Գարսիան ծնվեց, նրա մորը համառորեն համոզում էին, որ երեխային թողնի ծննդատանը, քանի որ վերջինս ուներ Դաունի համախտանիշ, լեյկեմիա և դեֆորմացված ողնաշար, ինչի պատճառով փոքրիկը չէր կա-րողանում ձիգ պահել գլուխը:
Սակայն կինը չկարողացավ նման կերպ վարվել հարազատ երեխայի հետ:Երբ լրացավ Քենեդիի 2 տարեկանը, նրան մետաղյա վզնոց ու սաղավարտ հագցրեցին, որն օգնում էր ֆիքսել ոսկորները: Փոքրիկը լիովին անշար-ժացած էր: Նա ամբողջ օրը պառկած դիտում էր պարային համարներ: Ավելի ուշ, երբ նրան թույլ տվեցին նորից քայլել, աղջիկը խնդրեց ծնաողներին՝ իրեն պարի տանել:
Երեխան շատ էր ջանում ու ապրում էր պարով: Հիմա նրա կյանքը լցված է պարերով, ֆոտոսեսսիաներով, նոր ծանոթություններով:Այժմ Գարսիան աշխատում է KMR Diversity և Dream Talent Management-ում, պարբերա-բար մեկնում է Հոլիվուդ և Նյու Յորք, որտեղ մասնակցում է տարբեր շոուների: Եվ այս ամենն ընդամենը 15 տարեկանում:
Մայրիկը հպարտությամբ հայտնում է, որ բժիշկների պատմած սարսափներից ոչինչ չի իրականացել:Քենեդին ունի մտերիմ ընկեր: Մեթյուն նրանից մեծ է 4 տարով, և նա նույնպես ունի Դաունի համախտանիշ: Նա էլ ընկե-րուհու պես տաղանդավոր է, զբաղվում է դերասանությամբ և մոդելային բիզնեսով: