Ես լուսանկարիչ եմ մասնագիտությամբ, աշխատել եմ հարյուրավոր միջոցառումներում: Բայց կա մի պատմութ-յուն, որը կատարվեց հարսանիքներից մեկի ժամանակ: Ես այն կյանքում չեմ մոռանա:Կազմակերպել էին շքեղ հարսանիք, ամեն ինչ հիասքանչ էր արված:
Հետո պարզվեց, որ 2 կողմերը հավասար վճարել են: Բանն այն է, որ փեսայի ծնողներն իրենց այնպես էին պա-հում, կարծես նրանք այստեղ տան տերեն էին: Իսկ հարսը միայն մայր ուներ, ով լուռ ու համեստ էր նստած:Ե-կավ նվերների ժամանակը: Նկարահանում եմ փեսայի հորն ու մորը, ովքեր մոտեցան նորապսակներին, վեր-ցրեցին բարձրախոսը, որպեսզի բոլորը լսեն, Ոպ ընտանիքի հայրը հայտնեց, որ ինքը և կինը նվիրում են շքեղ կահույք:
Գոհ ժպիտը փայլեց նրա դեմքին, իսկ հյուրերն ուրախ ծափահարեցին: Եկավ հարսի մոր հերթը: Նրան ևս բար-ձրախոս տվեցին ու նա հանգիստ ասաց.
-Նորապսակներին ցանկանում եմ 3-սենյականոց բնակարան նվիրել, որպեսզի կարողանան տեղադրել նվեր ստացած կահույքը: Սիրելիներս, ընդունեք իմ համեստիկ նվերը: Ասել, որ հյուրերը փոքր ինչ զարմացած էին, նշանակում է ոչինչ չասել։
Հարսի մայրը և տատիկը որոշել էին միասին ապրել, իսկ բնակարանը նվիրել դստերը։ Վերանորոգել էին տունը, Որպեսզի նորապսակներն անհոգ ապրեն: Ասածս ինչ է, հարկ չէ փորձել ավելի լավը կամ հարուստ թվալ, մար-դուն զարդարում է բարությունը և պարզությունը: