Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շատ արագ նիհարել

Կեֆիրով հում հնդկաձավարը, առավոտյան քաղցած ժամանակ օգտագործելու դեպքում, կարող է հրաշքներ գործել, քանի որ այն կարող է մաքրել ամբողջ օրգանիզմը, որը շատ կարևոր է ինչպես նիհարելու, այնպես էլ ենթաստամոքսային գեղձի, լյարդի ու կենսականորեն կարևոր մնացած բոլոր օրգանների համար:

Եթե մի քանի շաբաթ շարունակ, ամեն օր առավոտյան կարողանաք նախաճաշել նշված տարբերակով, ապա տարբերությունը միանշանակ ակնհայտ կլինի:

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպելու դեպքում, օրգանիզմը կկարողանա վերականգնվել ու կարգավորվել, քանի որ այդ կերպ օրգանիզմը հիմնովին է մաքրվում:

Հարկավոր է ընդամենը 2 ճ/գ հնդկաձավար ու 200 գրամ կեֆիր: Հնդկաձավարը հարկավոր է մաքրել, լվալ հոսող ջրով ու թողնել որպեսզի այն քամվի:

Լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել 200 գրամ կեֆիր, ծածկել կափարիչով ու թողնել այդպես ողջ գիշեր:

Առավոտյան այն արդեն պատրաստ կլինի: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել համեմունքներ, օրինակ սամիթ կամ քրքում: Կարելի է ուտել նաև առանց որևէ խառնուրդի կամ բանանի, խնձորի, մեղրի, չամիչի ու ընկուզեղենի հետ:

Աղբյուրը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS