ԲՈՒՀ ընդունվելուց հետո հարազատ մայրս հրաժարվեց վճարել ուսմանս վարձը․ Ստիպված եղա․․․

Մայրս ժլատ ու համառ կին է։ Երբ փոքր էի, նա իմ մասին հոգ էր տանում, հագցնում ու կերակրում, բայց երբ հասավ համալսարանի հերթը, նա հրաժարվեց վճարել ուսմանս համար։ Նրանից նման բան չէի սպասում։ Իմ բոլոր համադասարանցիներն իրնեց ծնողների շնորհիվ ընդունվել էին լավագույն ԲՈւՀ-երը, իսկ ես ընտրել էի ամենահասարակը, սակայն ստիպված եղա դպրոցից հետո աշխատել սուպերմարկետում, և միայն 2 տարում կարողացա հավաքել վարձի համար անհրաժեշտ գումարը։

Համալսարանն ավարտեցի, լավ աշխատանք գտա, հետո ամուսնացա։ Կյանքս հիանալի է դասավորվել, սակայն մորիցս դեռ նեղացած եմ։Ինչու են որոշ ծնողներ վստահ, որ իրենց երեխաները պարտավոր են ինքնուրույն հայ-թայթել ուսման համար գումարը։ Ադեկվատ հայրերի ու մայրերի մեծամասնությունը մեծ ֆինանսական միջոց-ներ են ներդնում երեխաների կրթության մեջ, օգնում են աշխատանքի տեղավորվել կամ սեփական գործը հիմ-նել։

Իսկ ես դպրոցում միշտ գերազանց էի սովորում,ամբողջ տան գործն ինձ վրա էր, մի քանի տարի ես էի խնամում հիվանդ տատիկիս, իսկ ինձ ոչ մեկը նույնիսկ մի անգամ «շնորհակալություն» չասաց։Երբ առաջին անգամ ասա-ցի մորս, որ ուզում եմ ընդունվել, նա գոռաց ինձ վրա․

—Գնա, աշխատիր, ես գումար չունեմ։ Ես ծնողներիցս գումար չեմ ուզել, ինչի՞ պիտի տամ քեզ։ Ես պարտավոր չեմ։

Նույնն էլ եղավ կրտսեր եղբորս հետ։Սակայն ես արդեն ինքնուրույն մարդ եմ,և թույլ չտվեցի 16-17 տարեկան եղ-բորս անցնել նույն բանի միջով, ինչով ես եմ ստիպված եղել անցնել։ Ես խոստացա վճարել նրա ուսման վարձը։ Մենք անթերի մանկություն չենք ունեցել, շատ խաղալիքներից ու հաճույքներից զուրկ ենք մեծացել։ Վերջերս եղբայրս ասաց մի բան, որը մտքիցս դուրս չի գալիս․

—Եթե մեր մորը թվում է, որ մենք նրան պահելու ենք տարիներ հետո, չարաչար սխալվում է։ Ինչի՞ համար է նա մեզ ունեցել, եթե այսպես էր վերաբերվելու մեզ․․․

Ինչպես ասում են,ծնողներին չեն ընտրում․․․բայց ես երբեք նման մայր չեմ լինի իմ երեխաների համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS