Ինչպես արդեն հայտել ենք, Վայքի ծննդատանը հոկտեմբերի 31-ին պտղի մահացության դեպք է գրանցվել։
Հղի կինը՝ Հասմիկ Մելքոնյանը, չի հասցրել ծննդաբերել, երեխան չծնված՝ մահացել է: Աղջկա հայրը պատմել է, որ դուստրը առողջ հղիություն է տարել, որեւէ խնդիր մինչեւ ծննդաբերելու օրը չի ունեցել:
Ծննդկանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։ Հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկին՝ Մետաքսյա Հովհաննիսյանին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Մետաքսյա Հովհաննիսյանը հայտնեց, որ չի ցանկանում թեմային անդրադառնալ. «Գործը նախաքննության փուլում է, երեխայի դին ուղարկել են դիահերձման, մինչև դիահերձման պատասխանը չլինի, ոչ ոք ոչինչ իրավունք չունի ասելու»։
Դիտարկմանը, որ հարազատները իրեն են մեղադրում կատարվածքի մեջ՝ Հովհաննիսյանը արձագանքեց. «Ես էլ իրենց եմ մեղադրում, ես էլ իրենց նկատմամբ քրեական գործ եմ հարուցել, խնդրում եմ այլևս ինձ չզանգահարեք, չանհանգստացնեք»։
Նշենք, որ չծնված երեխայի դեպքը գրանցվել է այն բժշկի մոտ, որը հանրությանը հայտնի է «բուրդ չփխելու» պատմությունով:
Երբ, ըստ մամուլի հրապարկումների, ծննդաբերության համար Վայքի ծննդատուն տեղափոխված Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը հորդորում է մի քիչ էլ սպասել, մինչեւ իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու: