Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այս աղցանը հարմար տարբերակ է նաև նրանց համար, ում ընտանիքում կան պահք պահողներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ
Կարմիր եւ դեղին թարմ պղպեղներ- 1-ական
Գազար-2 հատ
Բրինձ- 1 բաժակ
Խառը կանաչի- կես կապ
Սոխ-( 4-5 ճյուղ կանաչ սոխ)
Բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի, բայց կարելի է վերցնել նաեւ եգիպտացորենի կամ արեւածաղկի ձեթ)- 3-4 ճաշի գդալ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը նախապես լվացեք : Կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, աղ արեք, ապա բրոկոլին 3 րոպեով խաշեք այդ ջրի մեջ եւ արագ հանեք, որպեսզի չհասցնի գույնը փոխել: Նույն ջրի մեջ լցրեք լվացած բրինձը, եփեք 10րոպե : Բրինձը չպետք է շատ եփվի:Քամեք, թողեք սառչի: Աղցանամանի մեջ լցրեք համաչափ կտրատած պղպեղները, քերած գազարը, սոխը, բրոկոլին, թարմ կանաչին: Ավելացրեք հովացած բրինձը, աղը, պղպեղը եւ բուսական յուղը:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru