Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում:
Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու:
Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։
Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ։