Ես վաղուց էի փնտրում հենց այս բաղադրատոմսը: Ստացվում է շատ համեղ: Կարելի է մատուցել թե տոնական օրերին, թե սովորական օրերին: Կորեական ձևով գազարը պատրաստվում է շատ արագ, կարևորը քայլերի հաջորդականությունը պահպանելն է:
Բաղադրիչներ
- Գազար 1 կգ
- Աղ 1 թեյի գդալ
- Աղացած կարմիր պղպեղ դանակի ծայրով
- Համեմ կամ համեմի սերմ
- Բուսայուղ 0,5 բաժակ
- Սխտոր 4 խոշոր ատամիկ
- Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
- Կես կիտրոն
Պատրաստման եղանակը
Գազարը լվանալ, անցկացնել մանր քերիչով կամ կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով:
Քերած գազարը լցնել խորը տարայի մեջ և թողնել 3-4 ժամ, որպեսզի հյութը արտազատվի:
Այնուհետև գազարի զանգվածի կենտրոնում փոսիկ անել և այդ փոսիկի մեջ լցնել աղ և պղպեղ, բայց չխառնել:
Թավայի մեջ լավ տաքացնել բուսայուղը: Տաք բուսայուղը լցնել այդ փոսիկի մեջ, չխառնել:
Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե:
10 րոպե անց կափարիչը բացել և լավ խառնել:
Ավելացնել մանր կտրատված համեմը կամ համեմի սերմը, սոյայի սոուսը, թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված սխտորը և լավ խառնել:
Կարելի է անմիջապես մատուցել կամ ծածկել կափարիչով, սպասել 10-15 րոպե, այնուհետև մատուցել:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն