Գարու՜ն է եկել: Հետաքրքիր փաստեր գարնան մասին:

Գարունը ոչ միայն թարմության ու զարթոնքի, այլ նոր կյանքի ու նոր հույսերի խորհրդանիշ է։

Չէ՞, որ գարունը ոչ միայն թարմության ու զարթոնքի խորհրդանիշ է,այլև նոր կյանքի ու նոր հույսերի:

Գարնան հետ կապված հետաքրքիր ու հրաշալի  շատ փաստեր կան:Ներկայացնում ենք մի քանիսը:

Գարունը դիմավորում ենք մարտի 1-ով, իսկ այ տիեզերքում գարունը գալիս է մարտի 20-ին, դա գարնանային գիշերահավասարի օրն է: Հենց մարտի 20-ին են գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում: Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ:

  • Պարզվում է, որ գարնանը մենք երեք անգամ ավելի հաճախ ենք շնչում գարնանը: Միջինում մեկ ժամվա ընթացքում , մարդիկ կատարում ենք մոտավորապես հազար շնչառություն: Գիտնականներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ ձմռան ամիսներին մեր օրգանիզմը գտնվել է թթվածնային սովի մեջ և գարնանը ձգտում է վերականգնվել:
  • Գարնանը երեխաները մեծանում են երեք անգամ ավելի արագ, քան աշնանը:
  • Գարնանը ծաղկող առաջին ծառը համարվում է սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է: Այսօր, սակայն, այդ ծառի հրաշալի ծաղիկներով կարելի է հիանալ աշխարհի տարբեր անկյուններում
  • Իսկ գարնան ամենավառ խորհրդանիշը ձնծաղիկն է, այն ավետում է գարունը:
  • Միայն մենք չենք, որ փոխում ենք մեր զգեստապահարանը գարնանն ընդառաջ: Նապաստակների, սկյուռների ու մի շարք այլ կենդանիների մորթին գարնանամուտի հետ փոխվում է:
  • Գարնանը մեղուները պակաս ագրեսիվ են, քան տարվա մնացած եղանակներին:
  • Ամենաշատ տորնադոները պատահում են գարնանը: Ընդ որում, միջին հաշվարկներով տորնադոների թիվն այս շրջանում ավելանում է հինգից վեց անգամ
  • Ամենուր չէ, որ գարունը գալիս է մարտին, օրինակ Մադագասկարին  և Արգենտինային գարունն այցելում է սեպտեմբերին: Իսկ Ժնևում գարունը գալիս է միայն այդ մասին պաշտոնական հայտարարություն տարածելուց հետո: Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում աճում է մի շագանակենի, և հենց որ այն ծաղկում է, նշանակում է՝ «դռները բացեք, գարուն է եկել»: Այս ավանդույթը գործում է 1818 թվականից: Ի դեպ, 1991 թվականին գարունը շատ է շտապել և վրա է հասել հունվարի 3-ին:

Դե՛, ինչ վայելեք գարնան կենարար շունչը և լցվեք նոր հույսերով ու սպասումներով:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS