Աղցանը պատրաստվում է իրար հետ հիանալիորեն համադրվող բաղադրիչներից, ստացվում է շքեղ, գեղեցիկ և համեղ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ծովախեցգետնի ձողիկներ՝ 300գ
շամպինյոն՝ 400գ
ձու՝ 4 հատ
սոխ՝ 1 հատ
պինդ պանիր՝ 150գ
հալած պանրիկ՝ 100գ
սամիթ, մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Երկու տեսակի պանիրներն ու եփած ձուն առանձին անցկացնել խոշոր քերիչով:
Ծովախեցգետնի ձողիկները կտրատել՝ որքան հնարավոր է մանր:
Շամպինյոնն ու սոխը տապակել, համեմել աղով և պղպեղով: Կարևոր է, որ ամբողջ ջուրը գոլորշիանա:
Աղցանը հավաքելու համար անհրաժեշտ է բացվող կողքերով ֆորմա:
Այժմ շերտերով հավաքել աղցանը: Յուրաքանչյուր շերտի վրա պետք է մայոնեզով ցանց անել:
Առաջին շերտն է ծովախեցգետնի ձողիկները
Հաջորդը՝ ձուն:
Սունկն ու սոխը:
Պինդ պանիրը՝ մայոնեզի հետ խառնած:
Աղցանը առնվազն 2 ժամով թողնել սառնարանում, այնուհետև զարդարել հալած պանրիկով: Ի դեպ, հալած պանրիկը հեշտությամբ քերելու համար այն 30 րոպեով դրեք սառցարանը:
Վերջում զարդարել կանաչիով և մատուցել:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը