Պարզվում է, որ գեղեցիկ լինելն այնքան էլ հեշտ չէ… 23–ամյա գեղեցկության մրցույթի հաղթող Ջոյ Սթարքլը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ չի կարողանում գտնել ամուսին իր չափազանց գեղեցիկ արտաքինի պատճառով:
Աղջիկը բողոքում է, որ իր ցնցող պարամետրերի պատճառով, ինչպես նաև չափազանց գեղեցիկ դեմքի՝ տղա-մարդիկ նրան լուրջ չեն վերաբերվում, ինչը նշանակում է, որ նրանք միայն մեկ երեկոյի համար են հանդիպում առաջարկում:
Իսկ Ջոյը երկար ժամանակ է, ինչ երազում է մի մարդու մասին, որի հետ նա կարող է անցկացնել իր ամբողջ կյանքը և նրանից երեխաներ ունենալ: Սոցցանցերի բազմաթիվ բաժանորդներ չեն գնահատել Ջոյի անկեղ-ծությունը և մեղադրել են կեղծավորության մեջ:
«Ինչպե՞ս կարող ես բողոքել գեղեցիկ տեսքից»: «Դու չե՞ս ամաչում, այդպիսի բան ես ասում» – գրել են աղջկան մեկնաբանություններում:Ճիշտն ասած, այս անկեղծություններն ավելի շուտ պարծենկոտության էին նման, քան գանգատի: