Բժիշկները հաճախ ստիպված են լսել իրենց հիվանդների հիմար եւ աբսուրդ բողոքները և հարցերը: Բայց ամենից շատ այս առումով տառապում են գինեկոլոգները եւ մանկաբարձները:
Ինտերնետում տարբեր հոդվածներ կարդալով, կանայք իրենք իրենց ախտորոշում են, որոնք երբեմն ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
Հաճախ մանկաբարձ-գինեկոլոգները պետք է բացատրեն ու համոզեն հղի կանանց, որոնք հակված են սնահավատությանը եւ նշաններին, ու կարծում են, որ օրինակ հղիության ընթացքում չեն կարող կարել եւ հյուսել:
Նման հարցերից հնարավորինս խուսափելու համար, այս բժիշկը որոշեց կախել այսպիսի մի պաստառ իր կաբինետի դռան վրա:
Պատասխաններ հաճախակի տրվող հարցերին.
Հնարավո՞ր է արդյոք երեխաներ ունենալ 35-ից հետո:
— Ոչ, 35 երեխան արդեն բավարար է:
— Ո՞րն է երեխայի սեռը որոշելու ամենահուսալի միջոցը:
— Ծննդաբերությունը:
— Իմ ծննդօգնության ուսուցիչն ասաց, որ ծննդաբերելիս ես ցավ չեմ զգա, այլ միայն ճնշում` որովայնի ներքևի մասում: Դա ճի՞շտ է:
— Այո, եթե տորնադոն թեթեւ հովիկ եք համարում:
— Ինչի՞ց պետք է խուսափեմ հետծննդաբերական շրջանում:
— Հղիությունից:
— Նախորդ շաբաթ իմ կինը ծննդաբերեց: Երբ նա նորից առաջվանը կդառնա:
— Երբ ձեր երեխան գնա համալսարան:
Զգացվում է, թե որքան է հոգնել այդ բժիշկը: Ի՞նչ եք մտածում այս անեկդոտների մասին:
Հումորն ընդունելի՞ է հղիության եւ ծննդաբերության թեմայով: