Գիշերները դեղատանս ես եմ աշխատում․ Մի քանի օր առաջ մի զույգ եկավ դեղատուն․ երևում էր, որ կինը հղիության վերջին շրջանում էր․․․Այդ օրը իմ կյանքի լավագույն օրն էր

Գիշերները դեղատանս ես եմ աշխատում․ Մի քանի օր առաջ մի զույգ եկավ դեղատուն․ երևում էր, որ կինը հղի-ության վերջին շրջանում էր․․․Այդ օրը իմ կյանքի լավագույն օրն էր։Մի օր իմ դեղատուն ուշ ժամի եկավ երիտա-սարդ ամուսնական զույգ:

Երկուսն էլ շատ հասարակ էին հագնված, բայց մաքուր և կոկիկ: Ակնհայտ էր, որ կի-նը պիտի շուտով ծննդաբե-րի:Նրանք ասացին, որ իրենց տամ ամենաէժան ցավազրկող հաբերը և հարցրեցին, արդյոք այն կարելի է ընդու-նել հղիներին:

-Այո, կարելի է, — ասացի ես,- իսկ ձեր ինչի՞ն է պետք:

-Ես ուժեղ հազում եմ, դրա պատճառով մեջքիս ցավն անտանելի է դառնում, և չեմ կարողանում քնել:

-Գիտեք, ինձ անհարմար եմ զգում, ուղղակի վերջերս եմ կորցրել աշխատանքս, մեր ընկերությունը փակվել է, և ավելի լավ դեղ մեզ չենք կարող թույլ տալ:

-Հասկանալի է,- պատասխանեցի ես,- գիտեք, պահեստում մի քանի բան կա, որ փաթեթավորումները վնասված են, և ես դրանք այլևս չեմ կարողանա վաճառել: Թույլ կտաք դրանք ձեզ նվիրել:

Ես նրանց 2 հատ հազի դեմ օշարակ տվեցի, 2 տուփ ցավազրկող,նաև մի մեծ տուփով մանկական տակդիր: Բը-նականաբար, ոչ մի բան էլ վնասված չէր, պարզապես ես չէի կարող նրանց ոչ մի կերպ չօգնել:Երբ տեսան, թե ի-րենց ինչ եմ տալիս, կինը սկսեց արտասվել, նրանք ինձ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեցին:

Ես հարցրեցի ամուսնուն, թե նա ինչ մասնագետ է, իսկ երբ իմացա, որ ծրագրավորող է, խոստացա օգնել, ասա-ցի, որ հաջորդ օրը գա այստեղ: Առավոտյան զանգեցի համակարգչային ընկերության տնօրեն ընկերոջս և խնդ-րեցի մի հոգու տեղավորել աշխատանքի:

Իսկ 10 օր անց իմ դեղատուն եկավ երիտասարդ կինը՝ իր նորածին դստեր հետ և շատ տնական կարկանդակ-ներ բերեց:

Դա իմ կյանքում լավագույն աշխատանքային օրն էր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS