Գիշերվա ժամը 1-ն էր․ Հանգիստ նստած էի, երբ դրսից երեխայի ձայն լսեցի․ Մամ, պապ, օգնեցեք…

Մոտ մի ամիս առաջ էր։ Գիշերվա ժամը 1-ն էր։ Հանգիստ նստած էի, երբ դրսից երեխայի ձայն լսեցի․Մայրիկ, հայրիկ, օգնեցեք։

Ճիշտն ասած, վախեցա։ Նայում եմ պատուհանից Ու տեսնում բակում վազվզող, խուճապի մատնված մի տղա-յի։ Մեր վերևի հարևանը՝ Արմենը, ևս գլուխը դուրս էր հանել պատուհանից։ Հարցնում է տղային․Ի՞նչ է եղել։ Մայրիկը և հայրիկը տանը չեն, իսկ մեր տանը հրդեհ է։

Ես վազեցի տնից դուրս՝ ճանապարհին շալվարս հագնելով։ Իմ հետևից դուրս վազեց Արմենը նույնպես։ Ես գրկեցի տղային, փորձեցի հանգստացնել, խնդրեցի բացատրել, թե ինչ է եղել․Անունդ ի՞նչ է։

Արտյոմ։Լավ անուն է։ Իսկ ի՞նչ է եղել։

Մայրիկս և հայրիկս տանը չեն, իսկ մեր տանը սրբիչ է վառվում։ Փոքր քույրս և եղբայրս այռմ տանն են։Ցույց տուր ձեր տան տեղը։Մենք վազեցինք տղայի հետևից, բարձրացանք երկրորդ հարկ, դեռ ներս չմտած՝ զգացինք այրված կտորի հոտը։ Ընկերս վազեց դեպի բաղնիք, ուր հրդեհ էր, ես էլ գնացի սենյակ՝ երեխաների մոտ։ Արագ հանգստացրեցի փոքրիկներին, մինչ այդ Արմենն էլ հանգացրեց կրակը։

Բացեցինք պատուհանները, մուտքի դուռը։ Սկսեցինք հարցուփորձ անել ծնողների մասին, պարզվեց, երկուսն էլ հացի փռում են աշխատում։ Երեխաները չգիտեին նրանց հեռախոսի համարը, տան փաստաթղթերի մեջ գտանք տատիկի համարը, զանգեցինք նրան։30 րոպե անց երեխաների հայրը և մայր շնչակտուր հասան տուն։
Նրանք մեզ 100 անգամ շնորհակալություն ասացին, իսկ ել էլ գովեցի նրանց, որ այդքան խելացի ու համարձակ տղա են մեծացրել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS