Գիշերվա ժամը 1-ն էր․ Նստեցի տաքսի, որ գնամ տուն․ հանկարծ ավտոմեքենան թեքվեց դեպի անծանոթ թա-ղամաս և ընթանում է դիմացի ավտոտնակների ուղղությամբ․․․
Գիշերվա ժամը 1-ին տաքսիով գնում էի տուն: Վարրոդը մոտ 45 տարեկան տղամարդ էր… հանկարծ նա թեք-վում է ուրիշ կողմ և գնում դեպի ավտոտնակներ…Սիրտս տեղից դուրս էր թռնում, փորձում էի հասկանալ, թե ինչ անել: Վախեցած նստել էի…
Նա կանգ առավ ավտոտնակներից մեկի մոտ, հանեց ակնոցը, ուղղեց դիմացի հայելին և դրա մեջ տեսնելով ինձ՝ բարձր գոռաց.
—Ո՞վ ես դու…
Մի խոսքով, տղամարդը մոռացել էր, որ ուղևոր է նստել և գնացել էր տուն: Իսկ դա էլ իր ավտոտնակն էր: