Երբ երազում հայտնվում են մտերիմ ու սիրելի մարդիկ, ովքեր լքել են այս աշխարհը, փոթորկվում է այդ երազը տեսնող մարդու հոգին, նա փորձում է հասկանալ, թե ինչ է դա նշանակում:Մի կողմից նրան տանջում է կարոտը, մյուս կողմից նա հոգու խորքում վախ է զգում:Այդպիսի երազները կոչվում են երազ-այցելություններ:
Այդպիսի երազները, որպես կանոն, լավ են մտապահվում: Դրանք մի փոքր մեղմացնում են վիշտը: Մի գուցե այդ երազ-այցելությունները ապացուցում են, որ գոյություն ունի կյանք մահից հետո:
Եթե երազում հայտնված մարդը այնպիսին է ինչպես կյանքում, նույնիսկ ավելի առույգ ու առողջ, ապա դա նշանակում է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է և նա միշտ ձեզ հետ է:
Երբ երազում հայտնվում է մահացած մերձավորը, կամ մտերիմ մարդը, դա նշանակում է, որ նա առաջարկում է իր պաշտպանությունը, կամ ցանկանում է զգուշացնել ինչ-որ բանի մասին:
Նրանք փորձում են հանգստացնել և ասել, որ նրանք ուղակի գտնվում են մեկ այլ կողմում:Նրանք ցանկանում են որևէ բան հայտնել:
Երբեք մի վախեցեք, երբ երազում տեսնում եք մահացածին, նա չի ցանկանում վախեցնել, կամ ձեզ իր մոտ տանել: Նրանք միայն մեկ ցանկություն ունեն՝ օգնել: Ուստի երազում նրանց դիմավորեք ուրախ և սրտաբաց, առանց որևէ մտավախության:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն