Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:
Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է:
Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:
Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթապահովելով հանքարդյունահանողներին:
Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասինտեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:
Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկապաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորայինընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչությունունեցող անձանց հետ:
16 ընկերություն Հայաստանում ոսկու և ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի:
Սակայն 2019թ.-ի դրությամբ արդյունահանում իրականացնում է միայն 4-ը: