Այս անգամ Խոսում է Երևանը ներկայացնում է ՌԴ-ում բնակվող 22-ամյա Աննա Եգոյանին, որը հայտնի է դարձել՝ շնորհիվ իր քնքուշ ձայնի։
Ի տարբերություն այլ բլոգերների, Աննան ոչ թե երգում է, այլ ասմունքում։
Շնորհիվ իր արտիստիկ ձայնի եւ կերպարի՝ աղջիկը YouTube-ում 544 հազարից ավելի հետևորդ ունի, իսկ Instagram-ում՝ ավելի քան 757 հազար։
Հայ հանդիսատեսը նրան սկսեց էլ ավելի հետևել, երբ Աննան սկսեց նկարահանվել Հանրային հեռուսաընկերության «Քաոս» հեռուստանովելում:
Նա մարմնավորում է Շուշանիկի դերը:
Աննան հաճախ է իր էջում թարմացումներ անում:
Նրա վերջին լուսանկարները ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Գեղեցկուհին հաճախ է լինում քաղաքամայր Երևանում և կիսվում իր հետևորդների հետ հմայիչ լուսանկարներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Խոսում է Երևանը