Գիտե՞ք որտեղ և ում հետ է հանգստանում Անահիտ Կիրակոսյանը, ում է երգ նվիրել…

Անահիտ Կիրակոսյանն ամուսնու եւ ավագ որդու հետ իր ամառային հանգիստն է վայելում Անապայում: Դերասանուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները՝ նաեւ պատմել՝ օրերս ամուսնուն մատուցած անակնկալի մասին:

«Օգոստոսի 10-ին ամուսնուս 45-ամյակն էր, որոշեցի այս անգամ էլ երգ նվիրել նրան: Խոսքերն ինքս եմ գրել, գործիքավորումն արել են իմ ընկերները՝ Գիսանե Պալյանը եւ Կարեն Արզումանյանը, իսկ հոլովակի կադրերը մեր անձնական արխիվից են՝ հեռախոսով արված, բայց բնական, անկեղծ ու մաքուր»,- պատմել է դերասանուհին:

Պարզվում է՝ Անահիտի ամուսինը շատ է հավանել երգը. «Ամեն օր լսում է, նույնիսկ օրը մի քանի անգամ: Երբ հարցնում եմ՝ չի՞ հոգնել իմ անակնկալներից, պատասխանում է․

«Սա այն դեպքսն է, երբ տարիներն անցնում են, իսկ մատուցած անակնկալներն ամեն տարի էլ ավելի թանկ ու մնայուն են դառնում»:

Երաժշտությունը հիշողություն արթնացնելու լավագույն ձեւերից է, եւ ես կարծում եմ՝ Արտակն ամեն ծնունդը հիշելու յուրահատուկ նվերներ ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS