Գիտեի, որ ամուսինս սիրուհի ունի․ Երբ իմացա, թե ով է նա․․․խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք

Ես 43 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 40: Մոտ 14 տարի միասին էինք, և 13 տարի՝ ամուսնացած: Ինձ համար այս ամուսնությունը երկրորդական էր: Երեխաներ չունեինք, այնքան էլ վատ չէինք ապրել: Ապրում էինք ծնողներիս բնակարանում, որը ժառանգել էի: Գումար հավաքելով՝ կարողացել էինք գնել ամառանոց, ինչպես նաև փոխել մեր մեքենաները:

Չկային սուր վեճեր և կռիվներ: Ամեն ինչ լավ էր: Բայց մեկ տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի: Ես զգում էի, թե որքան սառն էր դարձել իմ հանդեպ, ամբողջ ժամանակ հեռախոսի մեջ էր, թաքցնում էր այն ինձ-նից և սկսել էր հաճախ մնալ աշխատավայրում: Պարզվեց, որ նրա սիրուհին ունի երեխաներ, ամուսին և նույն-իսկ ապրում էին մի տան մեջ:

Ես խոսեցի ամուսնուս հետ և պայման դրեցի՝ կա՛մ ես, կա՛մ նա, և մտածելու համար ժամանակ տվեցի: Նա որո-շեց մնալ ինձ հետ: Ես նախազգուշացրի, որ նա չի կարող շարունակել շփումը սիրուհու հետ: Մինչդեռ ամուսինս «հեքիաթներ էր պատմում», թե ինչպես է դադարեցրել հարաբերությունները:

Անցավ մեկուկես տարի։ Ես իմացա, որ նրանք այսքան ժամանակ հանդիպում էին: Ստիպեցի հավաքել իրերը և հեռանալ տնից: Երկար խոսեցինք և միմյանց նկատմամբ մեր վրդովմունքն արտահայտեցինք: Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ:

Միևնույն է, ամեն դեպքում ես չեմ կարող չսիրել նրան: Եթե ​​չլիներ մեր ամուսնալուծությունը, նա չէր հեռանա: Նրա համար ինձ հետ լավ էր. ես նրա հարմարավետությունն էի, իսկ սիրուհին՝ սիրավեպ: Ցանկանում էր ապրել սիրուհու հետ, բայց նա չի բաժանվում ամուսնուց:

Այժմ ամուսինս ապրում է իր փոքրիկ ավտոտնակում և չի մոռանանում ինձ, գիտի, որ ես դեռ չեմ դադարել նրան սիրել:Ինձ հաղորդագրություն է ուղարկում, թե չի կարողանում մոռանալ և դեռ սիրում է ինձ: Ասում է՝ կարոտել է: Նա արդարանում էր ու ասում, որ խճճվել է և ինձ նյութական աջակցություն է առաջարկում: Ես չգիտեմ՝ ինչ անել: Որքա՞ն ժամանակ ես պետք է սպասեմ, մինչև նա որոշի, թե ում հետ է լինելու:

Ես ծանր հոգեվիճակի մեջ եմ և չեմ կարողանում գիշերները քնել: Նրա հաղորդագրությունները հույս են տալիս ինձ, բայց ես չեմ ցածրանում, քանի որ գիտեմ, որ նրա համար ես միայն պահուստային տարբերակ եմ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS