Գիտեի, որ այսպես երկար չի շարունակվի ու կասկածներս արդարացան․ Մի օր մայրս ուղղակի աշխատանքից տուն չեկավ․ Հասկանում էի, որ մեղավորը հայրս է, բայց․․․
Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք: Հայրս ուներ իր փոքր բիզնեսը,բավականին մեծ գումար էր աշ-խատում, մայրս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց…Հորս ընկերները նրան մի օր տարան պո-կեր-ակումբ: Հենց այդ գիշեր նա այնտեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը: Նա եկավ տո ւն միայն առավոտյան, ասաց, որ զղջո ւմ է արածի համար և այլևս նման կերպ չի վարվի:
Մայրս չբարդացրեց իրավիճակը, պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարո ւթյամբ ապրեցինք մորս աշխատավարձով:Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի:Բայց մենք սխալվում էինք:Կազինոներ, դրույք-ներն, ազարտային խաղեր…այդ ամենը դարձավ հորս ապրելակերպը: Եվ որպես կանոն, մի օր մեր դուռը թակե-ցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով, նրանք խոստացան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը:
Երեկոյան պատմեցի հորս տեղի ունե ցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկսեց ներողո ւթյուն խնդրել: Մայրս մի կերպ էր հասցնո ւմ աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալո ւ համար, ես ինքս էլ տարբեր աշխա-տանքներ էի կատարում,որ ինչ-որ կերպ օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց,որ խոշոր գումար է շահել:Մենք թեթևացած շունչ քաշեցինք,վերջապես կարող էինք փակել պարտ-քերը և հանգիստ ապրել…բայց նույն գիշերը հայրս պարտվեց ամբողջ գումարը…
Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշ-խատանքից հետո ուղղակի տուն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհե-տացել էր:Գիշերներն արթնանումէի հորս լացի ձայնից,նա օրեր շարունակ խմում և արտասվում էր,իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա այլևս չէր խաղում:
3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին,որ մայրս գտնվել է,նա ինքն էր ներկայացել բաժին: Ան-կեղծ ասած, չէի ուզո ւմ տեսնել նրան: Երկար մտածելո ւց հետո, այնուամենայնիվ,գնացի այնտեղ: Մայրս անդա-դար ներողություն էր խնդրում, ասաց, որ այլևս չէր դիմանում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:
Հիմա արդեն երկար ժամանակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համարում էի, որ մայրս ինչ-որ տեղ մահացած պառկած է…