Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սենյակում աճող կիտրոնը հանգստացնում է նյարդային համակարգը, թարմացնում, բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տեսողությունը, իսկ դրա տերևների արտադրած նյութերը՝ ֆիտոնցիդները, ոչնչացնում են ախտածին բակտերիաները: Կիտրոնի ծառը կարելի է գնել միայն մասնագիտացված խանութներից:
Բույսի արմատները պետք է անպայման ծածկված լինեն ծաղկամանի խորքերում, հակառակ դեպքում այն կչորանա: Կիտրոնի ծառը խնամք է պահանջում: Այն պետք է ամեն օր ջրել, հետևել, որ վնասակար միջատներ չհայտնվեն և այլն: Իսկ տերևները փոշուց մաքրելուց հետո տանը հաճելիորեն տարածվում է կիտրոնի թարմացնող բույրը:
Ծառը պտուղ է տալիս աճեցնելուց 9 ամիս հետո: Սակայն պատկերացրեք, թե ինչպիսի հաճույք է, երբ ծառի ճյուղերին հայտնվում են բուրավետ, վառ դեղին պտուղները: Զգուշացում. բրոնխիալ ասթմայով հիվանդներին և սուր ալերգիայով տառապողներին բժիշկները խորհուրդ չեն տալիս տանը կիտրոնի ծառ աճեցնել: Աղբյուր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47390