Գիտնականները պարզել են հայ կանանց գենետիկ առանձնահատկությունները

Դանիացի, հայ, ռուս եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8 հազար տարիների ընթացքում գենետիկ տեսանկյունից բացարձակ չեն փոխվել։

Նման եզրահանգմամբ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։

«Մենք չկարողացանք հայ կանանց գենոֆոնդում որեւէ փոփոխություն գտնել այդքան երկար ժամանակահատվածի ընթացքում։

Սա շատ հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահավածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, ինչը սակայն, կին-բնակչության վրա չի ազդել»,- ասում են ուսումնասիրության հեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը։

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնադիրելով Հայաստանից եւ ԼԵռնային Ղարաբաղից հնագույն մասունքների գենը։ Ամենահին նմուշը 7,8 հազար տարվա է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS