Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշակի տարիքից հետո տղամարդիկ ցանկալի է, որ լրջորեն մոտենան երեխաներ ունենալու հարցին:
Պարզվել է, որ ավելի բարձր տարիքի զուգընկերների բջիջներից ստացված էմբրիոններն ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ տղամարդու սերմից ձևավորված սաղմերը:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Վերարտադրողական բժշկության ամերիկյան ընկերության ներկայացրած զեկույցը:
Համաձայն Բոստոնի վերարտադրողական առողջության գիտական կենտրոնի կողմից ստացված գիտափորձերի արդյունքների՝ այն սաղմը, որը ծնունդ է առել 50 տարեկանից բարձր տղամարդու սերմից, 35%-ով ավելի դանդաղ է զարգանում, քան այն սաղմը, որը ծնունդ է առել մինչև 35 տարեկան տղամարդու սերմից:
Նման սաղմերը հասնում են բլաստոցիստի փուլին, որից հետո արդեն սաղմն ամրանում է և կպչում արգանդին 4,3%-ով ավելի դանդաղ:
Նման եզրակացության գիտնականները եկել են 527 հետերոսեքսուալ զույգերի 3532 էմբրիոնների ուսումնասիրությունից:
Weill Cornell Medicine բժշկական կենտրոնում տեղի ունեցած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երեխա ունենալու առավելագույն տարիքը տղամարդկանց դեպքում 55-ն է, քանի որ դրանից հետո տղամարդու սերմում սկսում են կուտակվել տարբեր պաթոլոգիկ տարրեր:
Աղբյուր՝ Blognews.am