Դանդիի համալսարանի մասնագետները նշել են, թե որն է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը:
Նրանք նշել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու գլխավոր միջոցն իմունիտետը բարձր պահելն է: PNAS հանդեսում հրապարակված հոդվածում ասվում է, որ գիտնականները, մի շարք ուսումնասիրություններ անելով, եզրահանգել են, որ օրգանիզմում չարորակ բջիջների առաջացման եւ տարածման հետ կապ ունի իմուն համակարգի կարեւոր մասը՝ թիմուսը:
Գիտնականները նշել են, որ քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն իմունիտետի թուլացումն է: Նրանք ուսումնասիրել են քաղցկեղով հիվանդանալու 2 միլիոն դեպք՝ 18-70 տարեկան անձանց մոտ: Մասնագետները նշում են, որ իմունիտետի ամրությունը կախված է նրանից, թե որքանով է թիմուսը վերափոխում իմունային համակարգի բջիջների Т-լիմֆոցիտները, որոնք կարող են պայքարել վիրուսների, ինֆեկցիաների, աուտոիմունային հիվանդությունների դեմ:
Հետեւաբար, ըստ նոր ուսումնասիրության արդյունքների, թիմուսի աշխատանքը անչափ կարեւոր է քաղցկեղի դեմ պայքարում:
Աղբյուր՝ Բուժ ինֆո