Գի շերվա ընթացքում թշնամա կան ուժերը 10 միա վոր ավտոտեխ նիկայի միջոցով հարձակման փորձ են ձեռնարկել․․․Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղութ-յուններում:Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խա-ղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաք-ներին և Քարին տակ գյուղին:

Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումները հաս-ցրել են թիրախային հարվածներ:Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջա-նալու փորձ են ձեռնարկել Ավետարա-նոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակո-ղական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:

ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճա-կատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Շուշան Ստեփանյանը նաև պարզաբանում է ներկայացրել, գրելով՝

[ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ] «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռ-նարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».-ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրա-հատեխնիկայի:

Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS