Գլխացավ՝ սուրճ խմելուց հետո. ինչո՞վ է դա պայմանավորված

Ինչո՞ւ է սուրճից հետո գլխացավ սկսվում

Դուք գիտե՞ք, որ գլխացավերը կարող են կապված լինել սուրճի հետ: Բարձր չափաքանակով կոֆեինը վնասակար կարող է լինել օրգանիզմի համար: Ի՞նչ անել, եթե մենք տառապում ենք սուրճից հետո սկսվող գլխացավով: 

Կոֆեինը շատ հայտնի է՝ տոնուսը բարձրացնող, հոգնածությունից ազատող և  կենտրոնացումը բարելավող էֆեկտով:

Մեծամասամբ կոֆեինի աղբյուր համարվող ըմպելիքներից է սուրճը և այլ էներգետիկ ըմպելիքներ, թեկուզ և քիչ քանակությամբ՝ առկա է շոկոլադի մեջ, ինչպես նաև ավելացված է որոշ ցավազրկողների և հակաբորբոքային դեղամիջոցներում:

Մարդու օրգանիզմը շատ տարբեր է  արձագանքում  կոֆեինին և դա խիստանհատական առանձնահատկություն ունիՉնայած նրանոր այն հաճախկիրառվում է որպես հակաթույն հոգնածության և գլխացավիսակայնչափիզ դուրս գործածումը կարող է առաջացնել նյարդային զգացումներքնի խանգարումներդողցավ՝ փորի և գլխի շրջանում :

Ինչպե՞ս խուսափել անցանկալի սիմպտոմներից.

Նախևառաջ, անհրաժեշտ է գործածել կոֆեինը ողջամիտ քանակությամբ, հիշելով այն մասին, որ այն կիրառվում է ոչ միայն սուրճի մեջ, այլև դեղամիջոցներում, շոկոլադում և այլ ըմպելիքներում:

Եթե դուք ցանկանում եք սահմանափակել կոֆեինի գործածոմը, ապա դա պետք է անեք աստիճանաբար:

Կոֆեինի հանդեպ կախվածության նշանները կարող են լինել.

  • Գլխացավը
  • Հոգնածությունն ու էներգիայի նվազումը
  • Դյուրագրգռությունը
  • Դեպրեսիան
  • Սրտխառնոցը, երբեմն փսխումը
  • Նվազում է կենտրոնացումը և ուշադրությունը

Ինչպե՞ս ազատվել գլխացավից

Կան մի քանի միջոցներ: Կարող եք ձեզ թույլ տալ շատ կարճ  նիրհել օրվա ընթացքում:

Իհարկե դա ոչ բոլորին է հաջողվում, քանի որ ցավը կարող է առաջանալ հոգնածությունից՝ որն սկսվում է սուրճից հրաժարվելուց: Կարճ քունը համեմատաբար կթեթևացնի:
Շատ օգտակար  միջոց է սովորական խմելու ջուրը: Ցանկալի է, որ այն լինի մոտ մարմնի ջերմաստիճանին: Այդ ժամանակ ջուրն ավելի արագ է յուրացվում՝ բարելավելով արյան շրջանառությունն ու ինքնազգացողությունը: Նույնքան արդյունավետ է այդ ժամանակ անանուխի թեյը:
Այդ ժամանակ մերսումը կամ ֆիզիկական ակտիվությունը ևս կարող է օգնել թուլանալ: Եթե այս միջոցները ևս չեն օգնում, կարող եք կոֆեին չպարունակող ցավազրկող օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Hayinfo.net

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS