Մարդու էությունը քմահաճ, դժվար գոհացող բնույթ ունի: կամ գոհանալուց հետո շատ արագ է պարպում գահանալու արդյունքում կուտակված դրական էներգետիկան: Նա մշտապես ցանակնում է հասնել ավելիին: Նրան մշտականորեն ինչ-որ հաղթահարվելիք խնդիրներ են զբաղեցնում ու անհանգստացնում:
Զարգացման տեսակետից այս հակումը շատ լավ է. այն մարդում մշտապես առաջմղման մոտիվացիա է տալիս:
Հակառակ տեսանկյունից, այն մարդուն անընդհատ անբավարարվածության և թեարժեքության զգացողություններ է պատճառում, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն մարդու նյարդային համակարգի կայունության, այլև մարդկային շփումների և ներանձնային էմոցիաների ընթացքում: Այդպիսով՝ նա կորցնում է ներքին անդորրը և ներդաշնակության զգացումը:
Այն, թե ինչ պրիզմայով ենք չափում մեր հնարավորությունների և կարողությունների սահմանաչափը, համեմատականության որպիսի աստիճանակարգի վրա ենք այն տեղավորում՝ մեր նպատակները, ձգտումներն ու ցանկությունները տարբեր են լինում: Դրանից կախված էլ մեր երազանքների պարաբոլը աճում կամ նվազում է:
Համեմատականության հավանականությունը մարդուն բավարարված կամ թերարժեք զգալու հիմք է տալիս:
Գնահատենք այն, ինչ ունենք
Գնահատենք այն, ինչ ունենք ?
Опубликовано Arsen Hovhannisyan Вторник, 29 октября 2019 г.